Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 321 մլն դրամ է փոխանցվել

Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին մոտ 321 մլն դրամ է փոխանցվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին մարտի 20-ի դրությամբ (ժամը 18:00-ի դրությամբ) 321 մլն 167 հազար դրամ է փոխանցվել։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։

Մուտքերի ընդհանուր քանակը 1355 է։

Մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---