Երևանի գինու օրերը՝ սեպտեմբերի 4-ին և 5-ին

Երևանի գինու օրերը՝ սեպտեմբերի 4-ին և 5-ին

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Գինու օրերը (Yerevan Wine Days) մայիսի փոխարեն կանցկացվեն սեպտեմբերի 4-ին և 5-ին:

Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, հետաձգվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Գինու օրերն ընդգրկելու են Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկն ընկած հատվածը և Թումանյան փողոցը՝ մինչև Փարպեցի խաչմերուկ: Դրանք անցկացվելու են ժամը 17։00-ից մինչև 23։00-ն։

Երևանի գինու օրերը նվիրված կլինեն Մարտիրոս Սարյանի 140-ամյակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---