300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար20 մարտի 2020 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 102 կողմ և 0 դեմ ձայնով ընդունեց ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ խախտելը կպատժվի 300-500 հազար դրամ տուգանքով։ Նույն արարքը, որը կառաջացնի զանգվածային հիվանդացում, կպատժվի մինչև 3 ամիս կալանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կախված հետևանքներից։ Տեղեկության հրապարակման կարգը խախտելը կպատժվի 50-300 հազար դրամ տուգանքով։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Դեպքերից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |