Թորոսյան. Վարակված 14 պացիենտ թոքաբորբ ունի, ու միայն 6-ին ինտենսիվ թերապիա է պետք22 մարտի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 190 պացիենտի մեծ մասի առողջական վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն, վարակվածներից միայն 14-ը թոքաբորբ ունեն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Թոքաբորբ ունեցողներից միայն 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի, այդ հիվանդները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: 6 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ծանր չէ, բայց պահանջում է մշտական հսկողություն»,- ասել է նախարարը: Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիուսը բարդանում է տարեց և քրոնիկ հվանդություններ ունեցողների մոտ՝ նշելով, որ 6 պացիենտն ունեն հարակից ուղեկցող հիվանդություն: Թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները հատուկ բուժում չեն ստանում: Թորոսյանը հիշեցրել և հորդորել է հետևել պարետատան և ԱՆ-ի ցուցումներին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ, դրանցից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող արտադրամասի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |