Վրաստանում արգելել են մուտքն ու ելքը Մառնեուլի և Բոլնիսի շրջաններ․ Ռազմական տեխնիկա է բերվել23 մարտի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված բեռնատարներ, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։ Խիստ միջոցներ են ձեռնարկվում, քանի որ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել Մառնեուլիի բնակիչ մի 67-ամյա կնոջ մոտ, որը մի քանի օր առաջ ներկա է գտնվել մոր հոգեհանգստի արարողությանը, որտեղ մի քանի տասնյակ մարդ է եղել։ Դեռևս պարզ չէ, թե ով էր վարակի աղբյուր։ Հնարավոր է համարվում, որ դա կարող է լինել կնոջ քույրը, որն Ադրբեջանից էր եկել։ Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին, այդտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է։ Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն` Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |