ՌԴ-ից ՀՀ միայն Մոսկվա-Երևան թռիչքները կիրականացվեն23 մարտի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ից Ռուսաստանից Հայաստան հնարավոր կլինի հասնել միայն Մոսկվայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Մարտի 23-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է ավիափոխադրումները ՌԴ տարածքից արտերկիր։ Բացառություն կկազմեն միայն Մոսկվայից իրականացվող թռիչքները դեպի օտարերկրյա պետությունների մայրաքաղաքներ և մեծ քաղաքներ, այդ թվում՝ Երևան։ «Ըստ Ռոսավիացիայի կայքէջում հրապարակված տեղեկատվության` որոշ քաղաքներ, այդ թվում` Երևան, չվերթեր կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |