Der Standard. «Մենք ներողություն ենք խնդրում» ակցիայի մասշտաբները գերազանցեցին բոլոր ակնկալիքները առաջին իսկ օրվանից17 դեկտեմբերի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մտավորականության ներկայացուցիչները ներողություն են խնդրել հայերից Առաջին աշխարհամարտի տարիներին գործած կոտորածի համար, գրում է Der Standard ավստրիական թերթը «Մենք ներողություն ենք խնդրում» հոդվածում: Յուրաքանչյուր թուրք կարող է միանալ ինտերնետ-ակցիային, ինչն էլ երեքշաբթի արեց 6 500 մարդ: Ինչպես նշում է թերթի թղթակից Յուրգեն Գոթշլիխը, ակցիայի մասշտաբները գերազանցեցին բոլոր ակնկալիքները առաջին իսկ օրվանից: Հենց առաջին ժամերից ակցիային միացան շուրջ 2000 հոգի, ինչը վկայում է այն մասին, որ թուրք մտավորականության մեծ մասը չի ընդունում թուրքական իշխանությունների պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Դեռ մինչ արշավի մեկնարկը, նրա կազմակերպիչները հույս էին հայտնել, որ այն չի օգտագործվի քաղաքական նպատակներով: «Անկախ պաշտոնական քաղաքականությանից, մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ իրավունք ունենք մեր կարծիքը հայտնել մեր պատմության մասին»,-հայտարարել է պրոֆեսոր Ահմետ Ինսելը: Ինչպես նշել են ուղերձի հեղինակները, ներողություն խնդրելը կամավոր գործ է: Այնուամենայնիվ, դա չփրկեց նամակի հեղինակներին ազգայնամոլների հարձակումներից: «Ազգային գործողություն» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչելիի խոսքերով, թուրքերը պատճառ չունեն հայերից ներողություն խնդրելու համար, հակառակը` հայերն էին սպանում իրենց թուրք համաքաղաքացիներին, իսկ ավելի ուշ նաեւ թուրք դիվանագետներին ողջ աշխարհով մեկ: Երեքշաբթի մեկնարկեց հակաարշավը, որը մեղադրում է ցանցային ակցիայի նախաձեռնողներին դավաճանության մեջ»,-գրում է թերթը: «Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 10 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |