Աղբյուր. «Արսենալը» Մխիթարյանի համար «Ռոմայից» €25 մլն կպահանջի![]() 23 մարտի 2020 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնյան «Արսենալը» զգուշացրել է «Ռոմային», որ եթե ակումբն ուզում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակի իր խաղն իտալական թիմում, ապա ամառային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ հռոմեացիները պետք է վճարեն €25 մլն (23.1 ֆունտ ստերլինգ),գրում է SportsMole-ը: Ենթադրվում է, որ իտալական թիմը 2020-ի ամռանը ցանկանում է գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, 31-ամյա Մխիթարյանը «Ռոմային» է միացել 2019-ի ամռանը: Նա «Արսենալի» ֆուտբոլիստ է, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական թիմում: 2019-20 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում 20 հանդիպման է մասնակցել՝ խփելով 6 գոլ և կատարելով գոլային 4 փոխանցում: Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ին «Մանչեսթեր Յունայթեդից»: Զինագործների կազմում 58 խաղ անցկացնելով նա դարձել է միայն 9 գոլի հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |