Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը 41-ով ավելացել են, 1 շաբաթով սահմնափակումները կխստացվեն24 մարտի 2020 - 00:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 41 նոր դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235-ի, որոնցից երկուսն առողջացել են: Նրա խոսքով՝ նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկություններից մեկում, ևս մեկը՝ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում: «Մեկ շաբաթով, նախնական տվյալներով, պետք է սահմանափակումներ կիրառենք: Մարտի 24-ից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների, որոշ շինաշխատնքներ կդադարցվեն, տեքստիլի որոշ արտադրություններ ու թեթև արդյունաբերական մի շարք ընկերությունների աշխատանքը՝ ևս: Մթերքայինները կաշխատեն սովորական ռեժիմով»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կթույլատրվի սննդամթերքի, խմիչքների արտադրությունը, ինչպես նաև ծխախոտի, սանիտարահիգիենիկ նշանակության ապարանքնատեսակների: Փաշինյանի խոսքով՝ դրանցից դուրս մյուս գործունեության տեսակները 1 շաբաթով կարգելվեն: Փաշինյանը նշել է նաև, որ մարտի 24-ին սպասում են լավ լուրերի, քանի որ մեկուսացված քաղաքացիների մոտ լրանում է կարանտինի 14-րդ օրը, և նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական թեստ կունենան: Նրա խոսքով նաև՝ վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, բայց վիճակը վերահսկելի է: Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի: Վարչապետը կոչ է արել մնալ տանն ու խուսափել բազմամարդ հավաքներից և վտանգավոր շփումներից: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել: «Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- նշել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |