ՀՀ-ն լիակատար աջակցում է համաշխարհային զինադադարի հաստատմանը

ՀՀ-ն լիակատար աջակցում է համաշխարհային զինադադարի հաստատմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ քանի դեռ մարդկությունը դիմակայում է ընդհանուր թշնամուն՝ կորոնավիրուսին», - ասվում է նախարարի գրառման մեջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես էր եկել համաշխարհային զինադադարի կոչով, քանի որ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Նա նշել էր նաև, որ պատերազմող երկրներում բուժսանիտարական սպասարկումը վատ վիճակում է, իսկ բուժաշխատողները հաճախ հարձակումների են ենթարկվում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---