Փաշինյանը՝ սահմանափակումների մասին. Փողոց դուրս գալ միայն անձնագրով՝ կենսական անհրաժեշտ տեղաշարժի համար24 մարտի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները, թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պարտադիր անձնագիր ունենան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները բանկերը, սակայն կոչ է արել օգտվել օնլայն ծառայություններից: Բոլոր բանկերը, խանութները, դեղատներն առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65+ քաղաքացիներին: Նա հորդորել է 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել, խստագույնս հետևել տանը մնալու հորդորին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |