Միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է

Միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Մարտի 25-ից դադարեցվում է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ Այդպիսի որոշում է կայացրել պարետ Տիգրան Ավինյանը։

Արգելքը կգործի մինչև մարտի 31-ը։

Արգելվում է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումները, ինչպես նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։

Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է երթևեկել առավելագույնը երկուսով՝ վարորդը ներառյալ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---