Իտալիայում կորոնավիրուսից մահերը նորից ավելացել են. Մեկ օրում՝ 743 մարդ25 մարտի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսից մահվան դեպքով ելքերը կրկին ավելացել են՝ մարտի 24-ի դրությամբ մեկ օրում 743 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները։ Ընդհանուր առմամբ, վարակը հայտնաբերվել է մոտ 70,000 մարդու մոտ։ Վերջին մի քանի օրում կորոնավիրուսից մահացության դանդաղում էր նկատվում՝ մարտի 22-ին մահացել էր 651 մարդ, ամսի 23-ին՝ 601, բայց այնուհետև կրկին աճ է գրանցվել, գրում է RTF-ը։ Իտալիայում համաճարակի բռնկումից ի վեր 6820 մարդ է մահացել։ Առավել բարդ է շարունակում մնալ իրավիճակը երկրի հյուսիսում՝ Լոմբարդիայում՝ մահվան դեպքերից կեսն այնտեղ է գրանցվել և մոտ 31,000 վարակված կա։ Աշխարհում կորոնավիրուսից առնվազն 16,000 մարդ է մահացել։ Ամենից շատ պանդեմիան զգացվել է Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու Բլինքենը՝ սահմանազատումը սկսելու մասին․ Կարևոր քայլ է «Մենք ողջունում ենք Ալամթիի 1991թ․ հռչակագիրը որպես հիմք ընդունելու որոշումը»,–գրել է նա Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին |