ԿԳՄՍ նախարարն առցանց կարևոր խոսակցության է կանչել ուսուցիչներին

ԿԳՄՍ նախարարն առցանց կարևոր խոսակցության է կանչել ուսուցիչներին

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին՝ ժամը 21։00-ին, հանրապետության ուսուցիչների հետ կարևոր առցանց խոսակցություն է ունենալու։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

Նա հավելել է, որ շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ կլինի առաջ շարժվել:

ՀՀ-ում կորոնավիրոսի տարածման պատճառով դասերի դադարեցման կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն հեռավար ուսուցման համակարգ է ներմուծում։ Հեռավար համակարգի ներդրումը նախատեսվում էր 2021-ի դեկտեմբերին, բայց արտակարգ դրությունը կօգտագործվի պիլոտային ծրագիրը փորձարկելու և ավելի շուտ այն կյանքի կոչելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---