Հայ մասնագետներն ախտահանել են Հալեպի որոշ հատվածներ![]() 25 մարտի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը, կորոնավիրուսի համավարակից խուսափելու համար, ախտահանիչ աշխատանքներ է կատարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։ Քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: Բժիշկների խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները: Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |