Անձնագրային բաժինները չեն աշխատում

Անձնագրային բաժինները չեն աշխատում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Անձնագրային ծառայություններ արդեն դիմած քաղաքացիները, որոնց փաստաթուղթ ստանալու ժամկետը լրացել է, բացառության կարգով կարող են զանգել 011 37-02-43 հեռախոսահամարով, եթե փաստաթղթերի ստացումը խիստ անհրաժեշտ է: Այլ գործարքներ չեն կատարվելու:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---