Արցախը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

Արցախը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

PanARMENIAN.Net - Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս կրիտիկական ժամանակաշրջանում ամբողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (COVID19) համավարակի հաղթահարմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։

Հայաստանը ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---