Թուրքական ընդդիմությունը «դատապարտել է» «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը18 դեկտեմբերի 2008 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները դատապարտել են «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը: Հրապարակված կոմյունիկեում պատգամավորները` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, ասում են, որ Թուրքիան «չպետք է ներողություն խնդրի 1915թ. իրադարձությունների համար»: Մեղադրանքները, որոնց համաձայն Թուրքիան մեղավոր է ոճրագործության մեջ եւ որոնց համար ներողություն են խնդրում, պատմական հիմքից զուրկ են: Եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա հայկական կողմն է, որը կռվել է թուրք զինվորների դեմ եւ հազարավոր թուրք քաղաքացիների սպանել օտարերկրյա պետությունների աջակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում»,-ասվում է կոմյունիկեում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: ԺՀԿ նախագահն է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը: «Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 13 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |