Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում. ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան![]() 25 մարտի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 265 քաղաքացի կա, կորոնավիրուսից բուժվել է 18 հիվանդ, հայտնում են առողջապահության նախարարությունից: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի, ասվում է հիվանդույթան մոնիթորինգի հատուկ կայքում: Երկրում 9 մարդ առողջացել է, կարանտինի մեջ են գտնվում 4055-ը, հսկողության տակ՝ 252 հոգի: Իրանում վարակակիրների թիվն ավելացել է մոտ 2200-ով, ընդհանուր թիվը 27,017 է: Մեկ օրում երկրում 143 մարդ է մահացել, հայտնել է առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: Վերականգնվել է 9625 մարդ, ընդհանուր մահացել 2077-ը: Մեկ օրում Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 163-ով. երկրում, ընդհանուր առմամբ, 658 վարակակիր կա, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Վիրուսից բուժվել է 29 մարդ, ինքնամեկուսացման մեջ և հսկողության տակ են մոտ 112 հազար հոգի: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում 1529-ից հասել է 1872-ի, 44 մահ է գրանցվել: Ադրբեջանում վարակվածների թիվը 93 է, հայտնել է երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբը: 10 մարդ վերականգնվել է, գրանցվել է մահան 2 դեպք: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |