ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ![]() 26 մարտի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։ Բացառություն կկազմեն միայն հայրենիք վերադարձնող ռուսաստանցիների չվերթերը՝ մինչև մարտի 27-ը պետք է կազմվեն արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ցուցակները։ Այն ռուսաստանցիները, որոնք չեն կարողանա վերադառնալ տարբեր երկրներում գործող սահմանափակումների պատճառով, պետք է մնան այնտեղ, որտեղ կան, և հաշվի առնեն, որ ՌԴ վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի են ենթարկվելու։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՌԴ-ն անորոշ ժամանակով հետաձգել է սահմանադրական հանրաքվեն, որը պետք է անցկացվեր ապրիլի 22-ին։ Երկրի նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |