Հայաստանին այսօր ինչպես երբեք հարկավոր է մշակել տեղեկատվական անվտանգության հատուկ մեխանիզմներ18 դեկտեմբերի 2008 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկել է «Տեղեկատվական պատերազմներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձիք: «Այսօր տեղեկատվության մեծ հոսքի պայմաններում, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը, շատ դժվար է կողմնորոշվել եւ կոնկրետ որոշումներ կայացնել: Այս առնչությամբ, Հայաստանի ԱԳՆ-ում գործում է տեղեկատվության ստացման եւ տարածման միավորված համակարգ, որպեսզի ցանկացած տեղեկատվություն, մինչ տարածվելը, մանրակրկիտ կերպով զննվի եւ որոշվի` համապատասխանում է արդյոք իրականությանը թե ոչ: Բոլոր այդ գործընթացներից հետո հաղորդագրությունը մեկնաբանվում է եւ տարածվում»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, իր աշխատանքում հանրապետության ԱԳՆ-ն մեծապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Տեղեկատվական պատերազմներին հակազդելու համար անհրաժեշտ է ճշմարիտ ու հստակ տեղեկատվությունը փոխանցել կոնկրետ հասցեատիրոջը: Հենց այդ պատճառով է Հայաստանի ԱԳ նախարարությունը, գիտակցելով գերատեսչության հայտարարությունների ազդեցությունը, անմիջապես չի հերքում կամ մեկնաբանում ամեն մի անհեթեթ հաղորդագրություն: Մենք փորձում ենք գործով ապացուցել, թե ինչպես ենք աշխատում»,-ընդգծել է Շ.Քոչարյանը` հավելելով, որ շրջափակման ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է տեղեկատվական անվտանգության լուրջ խնդրի առջեւ եւ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մշակել տեղեկատվական անվտանգության հատուկ մեխանիզմներ: «Մեր հարեւան երկրները` Ադրբեջանն ու Թուրքիան, պարբերաբար խեղաթյուրված տեղեկություններ են տարածում, ակնկալելով Հայաստանի իշխանությունների արձագանքը: Սակայն մենք կողմ ենք տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, եւ հաճախ գերադասում ենք հակազդել տեղեկատվական պատերազմների նախաձեռնողներին գործով, ոչ թե խոսքով»,-նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը` հավելելով, որ հանրապետության ԱԳՆ-ն պատրաստ է ակտիվորեն աշխատել բոլոր համապատասխան կառույցների հետ` միասնաբար հաղթահարելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |