Վարչապետ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկն ԱՄՆ քաղաքացի է![]() 26 մարտի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված 2 պացիենտից մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Այս մասին Կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացին այզգությամբ հայ չէ։ Երկուսն էլ 75-ից բարձր տարիքի մարդիկ են, ինտենսիվ թերապիա են ստանում: Ըստ վարչապետի՝ այսուհետ աշխատելու են հյուրանոցների հետ՝ թեթև վիճակում գտնվող հիվանդներին այնտեղ տեղավորելու համար։ Նպատակը թե արտակարգ դրության պայմաններում հյուրանոցներին օգնելն է, թե հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությունը թույլ չտալը։ Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |