Fitch-ը նվազեցրել է ՀՀ բանկային կանխատեսումը մինչև «բացասական»![]() 26 մարտի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայն վարկանիշային Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Դա վերաբերում է տարածաշրջանի 8 երկրից 7-ին, տեղեկացնում է Reuters -ը։ «Բացասական» կանխատեսում են ստացել նաև ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Վրաստանի բանկերը։ Ուզբեկստանի պարագայում բանկային հատվածի մասով կանխատեսումը մնում է «կայուն»։ Նշվում է, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։ Բանկերի վրա ճնշման մակարդակը կախված է լինելու տնտեսական անկման աստիճանից և արտաքին ֆինանսներից, ինչպես նաև առանձին երկրների իշխանությունների և առանձին բանկերի ձեռնարկվող միջոցներից։ Ավելի վաղ Fitch-ը մեկ կետով բարձրացրել էր ՀՀ ինքնիշխան վարկանիշը «В+» մինչև «ВВ-»՝ կայունից՝ հեռանկարայինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |