Աշխարհում ավելի քան 21,000 մարդ է մահացել կորոնավիրուսից, ապաքինվել՝ մոտ 115,000-ը26 մարտի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։ Մահացածների թվով շարունակում է առաջատարը մնալ Իտալիան, որտեղ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 683 մարդ։ Այսպիսով, վարակից մահացածների հանրագումարը կազմում է 7503։ Ապաքինվել է 9362 մարդ։ Վարակվածների ընդհանուր քանակը, ներառյալ մահացածներին և առողջացածներին, 74,000 է։ Վարակման դեպքերի քանակով առաջատարը դեռևս Չինաստանն է, որտեղից սկսվել է տարածվել վարակը։ Այդ երկրում վարակվածների ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է, տեղեկացնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը։ Այժմ ամբողջ երկրում գրանցվել է վարակման 81,736 դեպք, որից 74,177-ն ապաքինվել է։ Մահացել է 3291 մարդ։ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 69,000 դեպք, մահացել է 1050 մարդ, 619 մարդ ապաքինվել է։ ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել կորոնավիրուսից տուժող տնտեսությանը $2 տրլն-ի միջոցների փաթեթին։ Հատկացված գումարից կառավարությունը մեծահասակ ամերիկացիներին կվճարի $1200-ական, իսկ երեխային՝ $500-ական, մինչդեռ ունեվոր մարդկանց ավելի քիչ կվճարվի։ ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերը հրաման է արձակել արտերկրում ամերիկացի զինծառայողների տեղաշարժն արգելելու մասին։ Հրամանով 60 օրով դադարեցվել են բոլոր ուղևորություններն ու մեկնումներն արտերկիր։ Հրամանը վերաբերում է ԱՄՆ ԶՈւ ամբողջ անձնակազմին, քաղաքացիական անձնակազմին և ընտանիքներին արտերկրում, որոշ աննշան բացառություններով։ «Նպատակն է՝ համոզվել, որ վիրուս չենք բերի տուն՝ վարակելով այլոց, որ չենք տարածի այն զինվորականների շրջանում»,- ասել է պաշտպանության նախարարը։ Իսպանիայում երկարացրել են կորոնավիրոսի համաճարակի պատճառով գործող բարձր պատրաստականության ռեժիմը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։ Մահացածների և վարակվածների թվով Իսպանիան երկրորդն է Եվրոպայում Իտալիայից հետո։ Մարտի 26-ի դրությամբ գրանցվել է հիվանդության ավելի քան 49,000 դեպք, այդ թվից մահացել է 3647 մարդ՝ ավելին, քան Չինաստանում։ Գերմանիայում վարակվել է ավելի քան 37,000 մարդ, մահացել է 206-ը։ Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,600-ի։ Շվեյցարիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 11,000-ի, 153 մարդ մահացել է։ Բրիտանիայում վարակվել է մոտ 10,000 մարդ, մահվան դեպքերը 467 են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |