Արցախ մեկնող դիտորդներն արագ կթեստավորվեն26 մարտի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնող դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստերով։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ կորոնավիրուսը մուտք չգործի Արցախ դիտորդական խմբերի հետ։ «Դիտորդական կազմակերպությունների առումով պետք է հասկանանք՝ արդյոք ռիսկային գոտիներից են նրանք, թե ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, հարկ կլինի փոխարինել նրանց այլ դիտորդներով։ Իսկ մեկնումից առաջ դիտորդներին պետք է թեստավորվենք արագ թեստերով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ չնայած Արցախում տասնյակ մարդիկ թեստավորվել են, կորոնավիրուսի որևէ դեպք այնտեղ չի հայտնաբերվել։ Ավելի վաղ Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել էր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |