Netflix-ը սփոյլերներով գովազդային վահանակներով փորձում է մարդկանց տանը պահել![]() 26 մարտի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Խորոշագույն Netflix սթրիմինգային ծառայությունը փորձում է նպաստել, որ մարդիկ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տանը մնան։ Այդ նպատակով ընկերությունը մարդաշատ վայրերում ֆիլմերի և սերիալների սփոյլերներ պարունակող գովազդային վահանակներ է տեղադրել։ Ընկերությունում կարծում են, որ դա թույլ կատ մարդկանց զերծ պահել առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս գալուց։ Սփոյլերներով գովազդային վահանակները տեղադրվել են կանգառներում, շենքերի պատերին և մարդկանց կուտակման այլ վայրերում։ «Եթե վիրուսը չկանխի ձեր տնից դուրս գալը, ապա դա կանեն սփոյլերները»,- ասվում է Netflix-ի հայտարարության մեջ։ Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։ Տեսանյութը ևս սփոյլերներ է պարունակում։
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |