Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը․ The Local![]() 26 մարտի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը, երբ մարտի 26-ի դրությամբ մեկ օրում 655 մահվան դեպք է գրանցվել, գրում է The Local-ը։ Մարտի 26-ին այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահվան դեպքերի հանրագումարը կազմել է 4089։ Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 56,188-ի։ Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 1068 մարդ։ Վերջին տվյալներով՝ Իսպանիան գերազանցել է Չիաստանին կորոնավիրոսից մահվան դեպքերի քանակով։ Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |