Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Թռիչքը նախատեսված է մարտի 29-ին։

«Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ alex.balikjian@saberatours.fr, հեռախոս +33 6 95 10 39 27»,- ասվում է գրառման մեջ։

Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթերը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---