Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի․Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի․Sputnik Georgia

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը, գրում է Sputnik Georgia-ն։

Ապաքինվել է 13 մարդ, կարանտինում է 4505-ը, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 247-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---