Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Ադրբեջանին համոզել` հրաժարվելու Ղարաբաղից18 դեկտեմբերի 2008 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի եւ ընդհանրապես ադրբեջանական հասարակության վրա: Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Բաքվին համոզել` հրաժարվելու ԼՂՀ-ից, որպեսզի անվտանգ պահի սեփական արեւելյան շրջանները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է անկախ փորձագետ Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով, իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների փոփոխությունների պայմաններում:«Թուրքիան, ինչպես գիտենք, ներկայումս ձգտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միանալ բանակցային գործընթացին: Բայց, անգամ հանդիսանալով Մինսկի խմբի անդամ, նա չի կարող հավակնել համանախագահության, քանի որ շահագրգռված կողմ է հանդիսանում: Բայց որոշակի ազդեցություն նա կարող է ունենալ Բաքվի վրա եւ այդպես էլ վարվում է»,- ասել է Մայիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |