ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսով հոսպիտալացված պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ «ՄԿ»28 մարտի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ի երեկոյան «Նովոմոսկովսկի» բուժկենտրոնում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը։ 69-ամյա կինը նախկինում աշխատել է Սեչենովի համալսարանիի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Նա հոսպիտալացվել է իր բնակարանից բարձր ջերմությամբ և շնչարգելությամբ։ Նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Այժմ ճշտվում է նրա ախտորոշումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջին շրջանում կինն արտերկիր չէր մեկնել և չէր շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտի բուժման ճանաչված մասնագետ։ Մարտի 27-ի դրությամբ՝ ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդության 196 նոր դեպք է գրանցվել՝ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 1036-ի։ Հիվանդության նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել (157), ընդհանուր դեպքերի քանակով ևս Մոսկվան է առաջատարը՝ 403։ Կորոնավիրուսը հայտնաբերվել է ՌԴ 58 սուբյեկտում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |