ԱՄՆ-ի 18 դիվանագիտական առաքելությունների եւ 40 նահանգների նահանգապետերի աշխատակազմեր սպիտակ փոշիով նամակներ են ստացել19 դեկտեմբերի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի 18 դեսպանատներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել, որը, ինչպես ցույց են տվել հետազոտման արդյունքները, մարդու համար անվտանգ սուբստանցիա էր: Այդ մասին ճեպազրույցում հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը: Նրա խոսքերով, սպիտակ փոշիով նամակներ են ստացվել ԱՄՆ-ի 18 դիվանագիտական առաքելություններում` Բեռլինում, Բեռնում, Բրյուսելում, Բուխարեստում, Կոպենհագենում, Դուբլինում, Մադրիդում, Օսլոյում, Փարիզում, Պրահայում, Ռեյկյավիկում, Ռիգայում, Հռոմում, Ստոկհոլմում, Տալլինում, Հաագայում եւ Տոկիոյում: Բացի այդ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյորոյի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Քոլկոն երեքշաբթի տեղեկացրել է, որ օրերս 40 նահանգների նահանգապետերի աշխատակազմեր սպիտակ փոշիով ծանրոցներ են ստացել: Ինչպես երեւում է փոստային կնիքից, բոլոր ծանրոցները եկել են նույն վայրից` Տեխասի նահանգում: Սակայն, ըստ հետազոտության արդյունքների, այնտեղ պարունակվող նյութն անվնաս էր: Միջադեպերի հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |