Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85-ի է հասել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 85-ի է հասել

PanARMENIAN.Net - Վրաստանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 85-ի, 14-ը վերականգնվել են:

Վարակվածներից 69-ը գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար երկիրը կարանտին է հայտարարել արևելյան երկու քաղաքում՝ Մառնեուլիում և Բոլնիսում:

Վրաստանում վիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, երկրում մահվան դեպք չկա: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---