Գյուլ. «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ թուրքերը հաշտվում են սեփական պատմության հետ19 դեկտեմբերի 2008 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունն «անտեղի» է: Այդ մասին հայտարարել է բրիգադի գեներալ Մեթին Գուրակը: «Մենք կարծում ենք, որ դա սխալ է եւ կարող է կործանիչ հետեւանքներ ունենալ»,-ասել է գեներալը, խոսելով թուրքական բանակի անունից, գրում է Hurriyet Daily News-ը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ թուրք մտավորականության նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայում, որը ավելի քաղաքակիրթ ու ազատ է, քան շատ երկրներ, կա բանավեճերի ժողովրդավարական մթնոլորտ, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ թուրք ժողովուրդը հաշտվում է սեփական պատմության հետ եւ ինքնահաստատվում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ «նախագահ Գյուլը չափազանց մտահոգված է նրանով, որ այդ հարցը խեղաթյուրվում է որոշ քաղաքական գործիչների կողմից, թեեւ իր դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է»: Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 14 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին: Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |