Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը30 մարտի 2020 - 09:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն մարտի 30-ին կքննարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։ Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ PanARMENIAN.Net ը պարզ լեզվով պատմում է՝ ինչ են ենթադրում նոր փոփոխությունները։ Այսպիսով, օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Կարող են տրամադրվել հիվանդացածների ու նրանց շփման շրջանակի մասին, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ։ Դրանք բոլորն ապանձնավորվելու են, իսկ անձնավորված տվյալները՝ ոչնչացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, անձանց գաղտնիությունը խախտելը կամ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելն առաջացնելու է պատասխանատվություն։ Ստացված տվյալների բովանդակության որևէ ձայնագրում, վերծանում, պահպանում կամ այլ տիպի հսկողություն արգելվում է։ Տվյալները կարող են բացահայտվել երրորդ անձանց՝ «տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց, այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով», - նշվում է նախագծում: Ընդ որում` թողնել սարքը տանն ու գնալ զբոսնելու չի ստացվի․ նրանք, ում նկատմամբ կիրառվել են տեղաշարժի սահմանափակումներ, պարտավոր են լինելու օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից և հետևել դրանց օգտագործման կարգին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |