ԼՂՀ նախագահն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում գտվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր:



Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---