ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով![]() 1 ապրիլի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները կարգելեն մի շարք ապրանքների արտահանումը կորոնավիրուսի պատճառով։ Մարտի 31-ին նման որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ Որոշվել է արգելքը սահմանել մինչև հունիսի 30-ը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր անց, տեղեկացնում է «Իզվեստիան»։ Արտահանման արգելքի տակ կլինեն նաև սխտորը, շաղգամը, ձավարեղենը, ալյուրի որոշ տեսակներ, հնդկաձավարը, պատրաստի սննդամթերքը հնդկաձավարից, տրոհված և չտրոհված սոյան։ «Արգելքը թույլ կտա ապահովելու բնակչությանն այդ տեսակի ապրանքների բավարար քանակով սանիտարահամաճարակային իրավիճակի սրման պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800,000-ը։ COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38,743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։ COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |