Ադրբեջանական նավթի 1 բարելը 1 շիշ հայկական կոնյակից էժան է![]() 2 ապրիլի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 1 բարել ադրբեջանական Azeri LT նավթի գինը համաշխարհային շուկայում $16.43 է, հայտնել է Caspian Barrel նավթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը Twitter-ում։ Մոտ $20-ով կարելի է գնել միջին որակի 5 տարվա կամ մի փոքր ավել հնեցման մեկ լիտր հայկական կոնյակ։ Մինչ այդ, Azeri LT-ի նվազագույն գինը գրանցվել է 2001-ի դեկտեմբերին (19,15 դոլար), իսկ առավելագույնը՝ 2008-ի հուլիսին, երբ այն արժեր 149,66 դոլար։ Նավթի համաշխարհային գները նվազել են՝ հասնելով 17-ամյա նվազագույն նիշին, քանի որ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակվում է, իսկ պահանջարկը կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ նվազում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |