Վրաստանի կառավարությունը պատրիարքության հետ միասին կորոշի՝ ինչպես տոնել Սբ Զատիկը 2 ապրիլի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը պատրիարքության հետ միասին կորոշի՝ ինչպես տոնել Սբ Զատիկը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելարուրին, գրում է Apsny.ge-ն։ Հարցին, թե ինչպես է անցկացվելու Սբ Հարության տոնը այն պայմաններում, երբ արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքը՝ Գոմելաուրին ասել է, որ ամեն ինչ համակարգվելու է պատրիարքարանի հետ։ «Ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, այլ կառավարությունն ընդհանուր առմամբ բոլոր հարցերը համակարգում է պատրիարքարանի հետ։ Մենք դիտարկում ենք հարցը տարբեր կողմերից։ Մոտենում է Սբ Զատիկը, թեև դեռ 2 շաբաթ կա։ Մենք կհամաձայնեցնենք, թե ինչ ձևաչափով և ինչպես է այն անցկացվելու։ Մենք սպասում ենք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 2 շաբաթ անց, աշխարհում ոչ ոք չգիտի և մենք իրոք չենք կարող նախապես պլանավորել»,- ասել է նա։ Մինչդեռ ապրիլի 1-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարել է, որ բոլոր եկեղեցիների դռները բաց կլինեն բոլոր ցանկացողների համար, քանի որ դժվար ժամանակներում մարդիկ ապավինում են Աստծուն։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ հավատացյալների մի փոքր մասը միայն կարող է մասնակցել ժամերգությանը, քանի որ հարկավոր է հեռավորություն պահպանել, մյուսները պետք է բակում լսեն՝ միմյանցից հեռու։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |