ՌԴ-ում ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարվել՝ աշխատավարձի պահպանմամբ![]() 2 ապրիլի 2020 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարել՝ աշխատավարձի պահպանմամբ։ Ոչ աշխատանքային ռեժիմն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 30-ը ներառյալ։ Այդ մասին Պուտինն ասել է ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում։ Միաժամանակ, ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա կոչ է արել տանը մնալ՝ թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը։ Կառավարման մարմինները, դեղատները, խանութները կշարունակեն աշխատել։ ՌԴ նախագահն ասել է, որ ավելի վաղ հայտարարված ոչ աշխատանքային շաբաթը թույլ է տվել նվազեցնել ռիսկերը և ժամանակ շահել, սակայն համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել։ «Մասնավորապես, Մոսկվայում դեռ չի հաջողվել բեկման հասնել»,- ասել է նա։ Ապրիլի 2-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 3548-ի, որից 2475-ը՝ Մոսկվայում։ 235 մարդ ապաքինվել է, 30 անձ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |