Սերժ Սարգսյան․ Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել 3 ապրիլի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, հայտարարել է, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։ Սարգսյանը պատմել է, որ այդ օրերին ԱՄՆ-ում էր՝ Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Նա նշել է, որ այնտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Գագաթնաժողովի ավարտից հետո նա զանգահարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին, իսկ ժամեր անց սկսվել է ադրբեջանցիների հարձակումը։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 800 հա տարածքի կորստի մասին առաջինն ինքն է խոսել Վիեննայից վերադառնալիս՝ ինքնաթիռում, և չի ափսոսում դրա համար։ «Ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ինչո՞ւ եմ այդպես ասել․․․ Այդ օրերին, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը, արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Ոոմանք ինչ-որ նկարահանումներ էին հրապարակում, ինչ-որ հաշվարկներ անում․․․ Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը: 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտերն ընթանում էին ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրեց 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ հայկական 81 զոհից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհվեց:,/i> Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |