Թուրքիան հեշտությամբ երես կթեքի «եղբայրական Բաքվից», եթե դա նրա համար շահավետ լինի22 դեկտեմբերի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան այն պետությունը չէ, որն իր քաղաքականության մեջ կարող է հաշվի առնել դաշնակիցներին կամ բարեկամներին: Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները հակասեն Թուրքիայի ազգային շահերին, նա հեշտությամբ երես կթեքի «եղբայրական Բաքվից»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նա օրինակ է բերել Առաջին համաշխարհային պատերազմից, երբ Թուրքիան, չնայած իր դաշնակից Գերմանիայի հակազդեցությանը, այնուամենայնիվ ներխուժեց Կովկաս: «Հենց ելնելով այս «քաղաքական նպատակահարմարության» դատողություններից էլ կառուցվում է Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը տարածաշրջանում: Կայունության կովկասյան պլատֆորմը, ինչպես նաեւ Թուրքիայի փորձերը մասնակցել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ աշխատանքներին, փաստորեն տապալվեցին: Սակայն Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, քանի որ ԵՄ-ին անդամակցելու հույսերը գնալով ավելի մշուշոտ են դառնում: Թուրքիայի իշխանություններն էլ այժմ առանձնակի ցանկություն չունեն մտնել Եվրամիություն` իսլամիստները մտահոգված են բանակի հետ կապերի հաստատմամբ, ինչը թույլ կտա մնալ իշխանության մեջ: Իսկ Եվրոպան պահանջում է լուծել Կիպրոսի խնդիրը, մարդու իրավունքների ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները»,-ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կա նաեւ քրդական հարցը, որն Անկարան ավանդաբար փորձում է ուժով լուծել, սակայն դրանից ոչինչ չի ստացվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |