Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել![]() 4 ապրիլի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Վրատանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել։ Վախճանվել է Մառնեուլի շրջանի 79-ամյա բնակչուհին։ Այդ մասին տեղեկացրել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։ Կինը հոսպիտալացվել էր մարտի 31-ին և զուգորդվող հիվանդություններ ուներ, գրում է apsny.ge-ն։ «Հիվանդը հոսպիտալացվել է կրիտիկական վիճակում, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Հiվանդի անամնեզում նշված է եղել քաշի կտրուկ պակաս վերջին 6 ամսում։ Հաստատվել է երկկողմանի թոքաբորբ, սեպսիս։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամը 9-ին, մահ է արձանագրվել»,-ասել է Ռատիանին։ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 154 մարդ կա, որից 28-ն ապաքինվել է։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, մարտի 31-ից պարետային ժամ է գործում՝ 21:00-06:00-ն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |