ԱՀԿ․ Սահմանափակումների արագ չեղարկումը կարող է մեծացնել վարակի ծավալներն ու վնասել տնտեսությանը 4 ապրիլի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն արագ վերացնելու պետությունների որոշումները կարող են հանգեցնել համաճարակի աճի և տնտեսական լուրջ կորուստների, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ պետությունների նման վարքագիծը տնտեսական ճգնաժամը կարող է ավելի լրջացնել և երկարատև դարձնել։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ սահմանափակումները վերացնելու կամ թեթևացնելու լավագույն տարբերակը վիրուսի դեմ պայքարելն է՝ ագրեսիվ և ընդգրկուն միջոցներով։ Նա անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր դեպքով վարակի հայտնաբերումը, թեստավորումը, իզոլացումը։ Ըստ Հեբրեյեսուսի՝ անհրաժեշտ է մեղմացնել ֆինանսական պարտավորվածություն ունեցող պետությունների բեռը՝ հնարավորություն տալով նրանց միջոցներն ուղղել վարակի դեմ պայքարին։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 1․1 մլն մարդ։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ 278,000-ից ավելի մարդ վարակված է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իսպանիան երկրորդն է վարակակիրների թվով։ Կորոնավիրուսի սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում մարտի վերջին կառավարությունը հայտարարեց, որ համաճարակը դադարել է, երկիրն այս պահին աշխարհում վարակակիրների թվով աշխարհում 6-րդն է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |