Fitch Ratings-ը նվազեցրել է ՀՀ վարկանիշը մինչև BB- 4 ապրիլի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ կանխատեսումը՝ «կայունից» նվազեցնելով մինչև «բացասական»։ Գործակալությունը նաև հաստատել է էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ «BB-» մակարդակը, ասվում է դրա կայքում հրապարակված հաղորդագրությունում։ 2019-ի նոյեմբերին Fitch-ը բարձրացրել էր ՀՀ վերոնշյալ վարկանշը մինչև «B+»՝ «կայուն» կանխատեսմամաբ։ Ըստ գործակալության գնահատականի` կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեծ է կախվածությունը հումքային բազայից, ՌԴ տնտեսությունից, որտեղից դրամական փոխանցումներ են արվում, և զբոսաշրջությունից, ինչը միայն մասնակիորեն կհատուցվի նավթի ցածր գների հաշվին: Նշվում է, որ դա տեղի է ունենում Հհ արտաքին պարտքի բարձր մակարդակի և ընթացիկ գործարքների կառուցվածքային դեֆիցիտի պայմաններում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Նշվում էր, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |