Նազարբաեւն առաջարկել է ՀԱՊԿ շրջանակներում ստեղծել արագ արձագանքման միասնական զինված ուժեր22 դեկտեմբերի 2008 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը չափազանց ոչ պաշտոնական ստացվեց: Մի շարք երկրների առաջնորդներ չկարողացան թողնել տանը կուտակված իրենց գործերը եւ ժամանել Ղազախստան: Արդյունքում գագաթնաժողովը վերածվեց բազմակողմ հանդիպման, սակայն բովանդակային առումով ոչինչ չկորցրեց: Ամեն դեպքում, Ղազախստանում մի քանի սենսացիոն նորություններ հնչեցին, գրում է Central Asian News-ը: Մասնավորապես, նախագահները հավանություն տվեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման մշտական գործող միասնական զինված ուժեր ստեղծելու նախաձեռնությանը: Այս որոշումը թելադրված է վերջին կովկասյան ճգնաժամով, երբ Վրաստանը զինված գործողություն իրականացրեց խաղաղ քաղաքների դեմ, քանի որ չէր վախենում որեւէ պատժամիջոցից: Եթե այդ պահին գոյություն ունենային կոլեկտիվ զինված ուժեր, ապա այդ հանգամանքը կարող էր սթափեցնել թբիլիսյան քաղաքական գործիչներին, գտնում է Ղազախստանի նախագահը: «Այս գաղափարին հավանություն տվեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նազարբաեւն ընդգծել է, որ ապագա կառույցը պետք չէ նույնացնել Վարշավյան պայմանագրի զինված ուժերի հետ, սակայն որոշակի նմանություններ կարող են լինել»,-նշում է պարբերականը: Ռուսաստանն իր հերթին խոստացավ ներկայացնել ԱՊՀ երկրների շահերը «Մեծ քսանյակի» հաջորդ գագաթնաժողովում: Իսկ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Հայաստանի նախագահներին հետաքրքրեց ԱՊՀ շուկաների համար միասնական արժույթի ստեղծման հեռանկարը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |