Ադրբեջանում խստացրել են կարանտինային սահմանափակումները![]() 5 ապրիլի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գործող սահմանափակումները խստացվել են։ Ըստ օպերատիվ շտաբի՝ աշխատողները կարող են շարունակել աշխատանքը հատուկ թույլտվությամբ։ Քաղաքացիներին գնումների կամ բանկ գնալու համար ևս թույլտվություն է պահանջվում, գրում է Sputnik Azerbaycan-ը։ Թույլատրվում է նաև մասնակցել մերձավոր հարազատների հուղարկավորությանը։ Տնից դուրս գալու համար քաղաքացինրը պետք է կարճ հաղորդագրություն ուղարկեն և պատասխան հաղորդագրություն ստանան «Էլեկտրոնային կառավարություն» համակարգից, որտեղ նշված կլինեն թույլտվության ժամկետները։ Պատասխան SMS-ը հարկ է ներկայացնել ոստիկանությանը՝ ըստ վերջիններս պահանջի։ Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության մամուլի քարտուղար Իբրահմ Մամեդովը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ապրիլի 4-ի դրությամբ Ադրբեջանում 521 հիվանդ կա, որից 5-ը մահացել է, 32-ը՝ ապաքինվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |