Արցախում կորոնավիրուսի կասկածով հիվանդների համար սենյակներ են առանձնացվել

Արցախում կորոնավիրուսի կասկածով հիվանդների համար սենյակներ են առանձնացվել

PanARMENIAN.Net - Արցախի առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Դա արվել է աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով։

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---