Նախիջևանում կորոնավիրուսի 18 դեպք է հաստատվել․ Haqqin.az![]() 6 ապրիլի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի դրությամբ Նախիջևանում 18 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարությունից, փոխանցում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ 2896 մարդ կարանտինում է գտնվում, թեստավորվել է 630 հոգի։ Նախիջևանում վարակված քաղաքացիներից 1 հոգի բուժվել է, մյուսները հատուկ ռեժիմի հիվանդանոցում են գտնվում։ Ադրբեջանում ապրիլի 5-ի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը 584 է, 32 հոգի առողջացել է, 7 հոգի մահացել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |