Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել 7 ապրիլի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել՝ սա ամենամեծ ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։ Այդ երկրում վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 98,000-ը, մահացել է 8911 մարդ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեյ Վերանը հայտարարել է, որ երկիրը դեռ չի հաղթահարել հիվանդության գագաթնակետը և իրավիճակը դեռ կվատթարանա։ «Ամեն օր մենք ռեկորդ ենք սահմանում վերակենդանացման բաժանմուքներ տեղափոխվածների քանակով։ Դա չի նշանակում, որ ձեռնարկված միջոցները չեն աշխատում։ Դա նշանակում է, որ դրանք պետք է շարունակվեն»,- ասել է նա։ Մինչդեռ Փարիզի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումները՝ արգելելով փողոցում մարզվել 10:00-19:00-ը։ Խախտումների համար սահմանված են տուգանքներ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Վարակը տարածվել է 209 երկրում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը |